Թեյլոր Սվիֆթը՝ նույն անվանակարգի քառակի հաղթող
Օրվա թեմա
09:38 05/02/2024
Աշխարհ

Թեյլոր Սվիֆթը՝ նույն անվանակարգի քառակի հաղթող

Ամերիկացի երգչուհի, երգահան և դերասանուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է առաջին անձը, որը չորս անգամ հաղթել է «Գրեմմի»-ի տարվա ալբոմ անվանակարգում։ Այս տարի նա մրցանակի է արժանացել Midnight ալբոմի համար։

Միջազգային մամուլի փոխանցմամբ, Գրեմմի մրցանակաբաշխության հաղթողների թվում են նաև Մայլի Սայրուսը, SZA-ն և Բիլլի Այլիշը։ Մրցանակաբաշխությունը տեղի է  ունեցել կիրակի, մրցանակներ են հանձնվել 94 անվանակարգերում։ Մրցանակները հանձնվել են Լոս Անջելեսում միաժամանակ տեղի ունեցող երկու առանձին արարողություններով։

Նոր արտիստ անվանակարգում լավագույնն է ճանաչվել Վիկտորիա Մոնեթը։

Մայլի Սայրուսը ստացել է մրցանակ լավագույն փոփ մենակատարման համար իր «Flowers» հիթի համար՝ ստանալով  Գրեմմիի առաջին մրցանակը: Նա իր երկրորդ Գրեմմիին շահեց ավելի ուշ շոուի ընթացքում։


 

Placeholder