Նոր Արեշում պայթյունի վայրում փլատակներից երկու դի է դուրս բերվել
Հասարակություն
16:46 05/02/2024
Հայաստան

Նոր Արեշում պայթյունի վայրում փլատակներից երկու դի է դուրս բերվել

Երևանի Նոր Արեշի 34 փողոցում տեղի ունեցած պայթյունից զոհվել են ամուսիններ Հայկ Սողոմոնյան և Գայանե Եղոյան: Նրանց դիերը դուրս են բերվել փլատակներից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

«Հարևաններից են նշել, որ բնակիչներ են եղել հարակից տանը: Տեղանքը հայտնաբերվել է և դիերը դուրս են բերվել»,-  ասաց նա:

Ն. Սարգսյանն  նշեց, որ հատուկ տեխնիկան կիրառվել է, որպեսզի փլատակները բարձրացնեն, կոնկրետ այդ հատվածում տանիք էր փլվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ փլատակներից դուրս էին բերվել երկու քաղաքացիներ՝  Ռ․ Ն․-ն  (ծնված 1938 թ․) և Հ․ Ս.-ն (ծնված 1994 թ․), ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Բժիշկները Ռ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հ․ Ս.-ինը՝ ծանր։

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին, ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն։ Պայթյունի դեպքի առթիվ, որի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել և վնասվել են մի քանի բնակելի տներ, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)։

Placeholder
Նոր Արեշում պայթյունի վայրում փլատակներից երկու դի է դուրս բերվել