Ալեն Սիմոնյանը խնդրեց չհիշել իր թքելու պատմությունը, որովհետև «այնքան բան կհիշի»109 թե 112 տարեկան ՀՅԴ մասին
Քաղաքական
12:04 06/02/2024

Ալեն Սիմոնյանը խնդրեց չհիշել իր թքելու պատմությունը, որովհետև «այնքան բան կհիշի»109 թե 112 տարեկան ՀՅԴ մասին

«Ոմանք թիրախավորում են  ֆեյսբուքում, ոմանք ուղիղ թքում են երեսին, այնպես որ... »,- Ազգային ժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն իր խոսքն այսպես սկսեց՝  դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։

Իսկ Ալեն Սիմոնյանն խնդրեց այլևս չհիշատակել իր թքելու միջադեպը:

«Ի տարբերություն ոմանց` ես իմ սխալն ընդունել ու ներողություն եմ խնդրել վիրավորանքին ի պատասխան արված սխալ արարքի համար, կոչ եմ անում մյուսներին, ովքեր սխալ են գործում, չզլանալ ու ներողություն խնդրել։ Խնդրում եմ այլևս այդ օրինակը չհիշեցնել, որովհետև այնքան բան կհիշեցնեմ, որ կարող է չհերիքի 109 թե 112 տարեկան ձեր կուսակցության մասին», - դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին` ասաց Սիմոնյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը տեղից արձագանքեց Սիմոնյանին։ Վերջինս ասաց. «Ես փոքր եմ, թե փոքր չեմ՝ ժողովուրդն է որոշել, թե ով է փոքր հիմա այստեղ, ով` մեծ»:

Placeholder
Ալեն Սիմոնյանը խնդրեց չհիշել իր թքելու պատմությունը, որովհետև «այնքան բան կհիշի»109 թե 112 տարեկան ՀՅԴ մասին