Վարդան Ոսկանյան. Կարելի է ԶԼՄ-ներում ունենալ լուրերի հատուկ բաժին՝ «Բռնազավթված Արցախն այսօր»
Քաղաքական
13:43 06/02/2024
Տարածաշրջան

Վարդան Ոսկանյան. Կարելի է ԶԼՄ-ներում ունենալ լուրերի հատուկ բաժին՝ «Բռնազավթված Արցախն այսօր»

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Նկատե՞լ եք, որ մեզ՝ որպես հանրություն կարծես չի էլ հետաքրքրում, թե այժմ ի՞նչ է կատարվում Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքում։

Մինչդեռ հիշելը և իրավիճակին հետևելը, ըստ իս, վերադարձի նախնական պայմաններից է։

Ուստի, կարծում եմ՝ առնվազն կարելի է ԶԼՄ-ներում ունենալ լուրերի հատուկ բաժին՝ «Բռնազավթված Արցախն այսօր», ողջ հասանելի տեղեկատվությունը «քամելով» Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի և այլ լրատվական աղբյուրների տարածած նյութերից»։

Placeholder