Գևորգ Բաղդասարյանը նոր պաշտոն ունի
Իրավունք
12:19 06/02/2024
Հայաստան

Գևորգ Բաղդասարյանը նոր պաշտոն ունի

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնից:

Հիշեցնենք, որ նա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուս նախկին պաշտոնյաների դեմ քրեական գործով մեղադրող դատախազներից մեկն էր։

Placeholder
Գևորգ Բաղդասարյանը նոր պաշտոն ունի