Սուրենյան. Փետրվարի 7-ից աստիճանաբար գնում ենք դեպի գարուն
Հասարակություն
10:31 06/02/2024
Հայաստան

Սուրենյան. Փետրվարի 7-ից աստիճանաբար գնում ենք դեպի գարուն

«Փետրվարի 7-ից աստիճանաբար գնում ենք դեպի գարուն»,-ավետել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։

Կենտրոնի կանախատեսումների համաձայն, փետրվարի 6-7-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 6-ին՝ 30-35մ/վ, փետրվարի 7-ին՝ 15-20մ/վ արագությամբ։

Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է գետնաբուք:

Երևանում փետրվարի 6-ին, 7-ի գիշերը հնարավոր է թույլ և կարճատև տեղումներ:  Փետրվարի 7-ի ցերեկը, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Փետրվարի 6-ին սպասվում է քամու ուժգնացում` 14-18մ/վ արագությամբ։

Մարզերում փետրվարի  6-ին, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Փետրվարի 7-ի ցերեկը, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի  6-ին՝ 30-35մ/վ, 7-ին՝ 15-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-10-ին աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով։

Placeholder
Սուրենյան. Փետրվարի 7-ից աստիճանաբար գնում ենք դեպի գարուն