Ամենից շատ կարդացված նյութեր
.jpeg)
Սելին Դիոնի ներկայությունը «Գրեմմի» մրցանակաբաշխությանը մեծ անակնկալ է եղել հանդիսատեսի համար
Աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնի ներկայությունն ու մասնակցությունը «Գրեմմի» մրցանակաբաշխությանը մեծ անակնկալ է եղել հանդիսատեսի համար։ Հիշեցնենք, որ 55-ամյա երգչուհու մոտ երկու տարի առաջ ախտորոշվել է հազվադեպ նյարդային հիվանդություն՝ «Stiff Person Syndrome» (SPS)։
«Երբ ասում եմ, որ ուրախ եմ այստեղ լինելու համար, դա իմ սրտից է բխում»,-ասել է նա։
Մինչ նա քայլում էր դեպի բեմը՝ հանձնելու երեկոյի ամենամեծ մրցանակը, դահլիճում ներկա գտնվողները հոտնկայս ծափահարություններով ողջունում էին երգչուհուն։
Սելին Դիոնը հանձնել է Թեյլոր Սվիֆթին մրցանակը՝ Midnights ալբոմի համար։
Երգչուհին նախկինում խոսել է այն մասին, թե ինչպես է հազվադեպ նյարդաբանական խանգարումն ազդում իր երգելու վրա։
