Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Խորապես մտահոգված ենք. ԱՅԲ-ի պատմության ուսուցիչների դիրքորոշումը
«Այբ» դպրոցի պատմության ուսուցիչները հրապարակային կերպով դիրքորոշում են հայտնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագծի վերաբերյալ։
«Իբրև պատմագետներ և պատմության ուսուցիչներ՝ մենք խորապես մտահոգված ենք «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագծով և նման որոշումը համարում ենք չհիմնավորված։ Եվ պատմության ուսուցիչներին առաջարկում ենք միանալ այս դիրքորոշմանն ու անհամաձայնություն հայտնել առաջարկվող նախագծի վերաբերյալ»:
«Այբ» դպրոց պատմության ուսուցիչներ՝
. Լիլիթ Մինասյան, Հասարակագիտական առարկայախմբի ղեկավար, պ․գ․թ․
.Դավիթ Կարապետյան, պ․գ․թ․
. Ջուլիետա Կճանյան
. Անի Թովմասյան
. Նինա Հայրապետյան:
Հիշեցնենք, որ այսօր իրավական ակտերի միասնական հարթակում ավարտվում է «Հայոց պատմությունը» «Հայաստանի» պատմությամբ փոխարինելու որոշման վերաբերյալ հանրային քննարկումը:
Փետրվարի 6-ի ժամը 10։45-ի դրությամբ նախագծի քվեարկության արդյուններն այսպիսին են։ Կան կարծիքներ, որ նախագծի հեղինակները փորձում են ֆեյքային քվեարկությամբ տպավորություն ստեղծել, թե նախագիծը հանրային աջակցություն ունի։