Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մասկը խոստացել է չարգելափակել X սոցիալական ցանցում Պուտինի հետ Կարլսոնի հարցազրույցը
Ամերիկացի հեռուստահաղորդավար և լրագրող Թակեր Կարլսոնն իր X էջում հայտնել է, որ ձեռնարկատեր Իլոն Մասկը խոստացել է չարգելափակել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հարցազրույցը, երբ այն հրապարակվի սոցցանցում։
«Իլոն Մասկը խոստացել է չքողարկել կամ արգելափակել այս հարցազրույցը, երբ մենք այն հրապարակենք իր X հարթակում»,-«Լենտո ռու»-ի փոխանցմամբ ասել է Կարլսոնը:
Նա ընդգծել է, որ շատ շնորհակալ է Մասկին այս որոշման համար։
Կարլսոնն ավելի վաղ հայտարարել էր ՌԴ ղեկավարի հետ հարցազրույցի մասին։ Նրա խոսքով՝ Սպիտակ տունը երկու անգամ փորձել է այն խափանել։ Նա նաև ընդգծել է, որ ամերիկացիները բոլոր իրավունքներն ունեն իմանալու այն հակամարտության մասին, որում իրենք ներգրավված են։