Չիլիում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 131-ի
Աշխարհում
21:03 06/02/2024
Աշխարհ

Չիլիում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 131-ի

Չիլիում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 131-ի: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասիմ հայտնել են արդարադատության նախարարության բժշկական բաժնից։

Մինչ այդ հայտնի էր դարձել 122 մահվան դեպքի մասին։

«Երկուշաբթի ժամը 12:00-ի դրությամբ մահացել է 131 մարդ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ճանաչվել է 35 մարդու դի, ութը հանձնվել է հարազատներին։

Չիլիի Վալպարաիսո շրջանում սաստիկ անտառային հրդեհներ են մոլեգնում։ Երկրի նախագահ Գաբրիել Բորիչը հայտարարել է տարածաշրջանում արտակարգ դրություն մտցնելու մասին։

Placeholder