Ալիևը քվեարկել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում
Քաղաքական
13:10 07/02/2024
Տարածաշրջան

Ալիևը քվեարկել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում

Ադրբեջանում այսօր անցկացվող արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցությունը ժամը 10:00-ի դրությամբ կազմել է 19,44 %։ Նման տվյալներ է հրապարակել է այդ երկրի ԿԸՀ-ն։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եկել էր քվեարկության Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում, որը 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայից հետո լքվել է բնիկ հայ բնակչության կողմից՝ փախչելով Բաքվի ցեղասպանության և էթնիկ զտումների քաղաքականությունից։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևը ընտրատեղամաս է ժամանել կնոջ և ընտանիքի մյուս անդամների հետ։ Ավանդաբար Ալիևը քվեարկել է Բաքվի թիվ 6 դպրոցի ընտրատեղամասում։ Սակայն այս անգամ նա արտաքին քարոզչական նպատակով ընտրել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը։

Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում է 7 թեկնածու։ Ալիևը նախաձեռնեց արտահերթ ընտրություններ՝ Արցախի Հանրապետության ամբողջական օկուպացիայից և նրա բնիկ հայ բնակչության արտաքսումից անմիջապես հետո։
 

Placeholder