Զեյնալյան. Ես ասել եմ, որ Երևանի տրանսպորտը պետք է թանկացվի
Հասարակություն
15:25 07/02/2024
Հայաստան

Զեյնալյան. Ես ասել եմ, որ Երևանի տրանսպորտը պետք է թանկացվի

«Ես իմ նախընտրական քարոզարշավների ժամանակ ուղղակիորեն ասել եմ, որ Երևանի տրանսպորտը պետք է թանկացվի»,-լրագրողների հետ զրույցում ասաց  Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը։

Նա նշեց, այսօր Երևանի տրանսպորտի ուղեվարձի ինքնարժեքը 230 դրամ է։

«Այն թանկացումը, որը իրականացվում է, նաև ենթադրում է լրացուցիչ համավճար՝ դոտացիայի տրամադրում։ Մենք Երևանում ունենք ահռելի պրոբլեմներ՝ ջամատակարարման, ջրահեռացման, հոսանքի մատակարարման, շատ մեծ ծախսերի անհրաժեշտություն ունենք, և մեզ նման ճոխություն թույլ տալ չենք կարող։ Այն, ինչ անում եմ այստեղ, նախընտրական քարոզարշավի ժամանակ հնչեցրել եմ»,-ասաց Զեյնալյանը։

Placeholder
Զեյնալյան. Ես ասել եմ, որ Երևանի տրանսպորտը պետք է թանկացվի