ՔՊ պատգամավորները կողմ քվեարկությամբ սպառեցին օրակարգային հարցերը և անցան ԲԴԽ անդամի թեկնածուի դիտարկմանը
Քաղաքական
12:40 07/02/2024
Հայաստան

ՔՊ պատգամավորները կողմ քվեարկությամբ սպառեցին օրակարգային հարցերը և անցան ԲԴԽ անդամի թեկնածուի դիտարկմանը

ԱԺ-ն ՔՊ խմբակցության պատգամավորների կողմ և ընդդիմության ձեռնպահ ու դեմ ձայներով ընդունեց օրակարգի բոլոր օրինագծերը և անցավ ԲԴԽ-ի անդամի ընտրությանը, որի համար ՔՊ-ն առաջարկել է Կարեն Թումանյանը թեկնածությունը։

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին (Առաջին ընթերցում),

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին և կից փաթեթը (Երկրորդ ընթերցում),

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից փաթեթը(Երկրորդ ընթերցում),

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին(Երկրորդ ընթերցում),

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին(Առաջին ընթերցում)

Մասնագիտական կրթության և ուսուցման մասին և կից փափեթը(Առաջին ընթերցում),

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին(Առաջին ընթերցում),

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին(Առաջին ընթերցում),

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին(Առաջին ընթերցում),

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին(Առաջին ընթերցում)

«Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից փաթեթը(Երկրորդ ընթերցում),

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից փաթեթը (Առաջին ընթերցում),

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից փաթեթյ (Առաջին ընթերցում)։
 

Placeholder
ՔՊ պատգամավորները կողմ քվեարկությամբ սպառեցին օրակարգային հարցերը և անցան ԲԴԽ անդամի թեկնածուի դիտարկմանը