«Հրապարակ». Բավարարել է սփյուռքահայ դաշնակցական Սյունե Աբրահամյանի հայցն ընդդեմ ԱԱԾ-ի
Օրվա մամուլ
09:26 08/02/2024
Հայաստան

«Հրապարակ». Բավարարել է սփյուռքահայ դաշնակցական Սյունե Աբրահամյանի հայցն ընդդեմ ԱԱԾ-ի

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վարչական դատարանը՝ դատավոր Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ, բավարարել է սփյուռքահայ դաշնակցական Սյունե Աբրահամյանի հայցն ընդդեմ ԱԱԾ-ի։ Հիշեցնենք, որ Սյունեին, նրա հորը՝ Մասիս Աբրահամյանին, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանին և այլոց արգելվել էր մուտք գործել Հայաստան: Նրանք «Զվարթնոց» օդանավակայանից ստիպված էին եղել վերադառնալ։

Օրեր առաջ Մուրադ Փափազյանն ու Մասիս Աբրահամյանը ևս հաղթել են դատարանում։ Սյունե Աբրահամյանի հայցը բավարարվել է փետրվարի 5-ին, ԱԱԾ-ն 1 ամիս ունի այն բողոքարկելու համար»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Placeholder