«Հրապարակ». ՔՊ-ականներից ովքեր չեն ստորագրել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ երաշխավորագիրը
Օրվա մամուլ
09:04 08/02/2024
Հայաստան

«Հրապարակ». ՔՊ-ականներից ովքեր չեն ստորագրել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ երաշխավորագիրը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախօրեին ԱԺ ՔՊ խմբակցությունը երաշխավորագիր է ներկայացրել դատարան՝ «Սիներջի» ընկերության աշխատակիցների խափանման միջոցը փոխելու հարցով։ 71 հոգուց 64-ը ստորագրել է այն։ Չեն ստորագրել Արսեն Թորոսյանը և Հռիփսիմե Գրիգորյանը, որոնք գործուղման են` բացակայում են Հայաստանից: Չի ստորագրել Ալեն Սիմոնյանը՝ թիմակիցներին ասել է, որ իր ստորագրելը ճիշտ չի լինի։

Մեզ ասացին, որ չի ստորագրել նաև Ալեն Սիմոնյանի մտերիմ Խաչատուր Սուքիասյանը, Վիլեն Գաբրիելյանը՝ Նավակ ճոճողը, և Քրիստինե Պողոսյանը: Վերջինս անձնական գործերով այդ օրը խորհրդարանում չի եղել, սակայն պատրաստակամություն է հայտնել ստորագրել հաջորդ օրը։

Ի դեպ, երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ նախագահը նախկինի պես չէր շեշտում. «Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը», և դա ոմանք մեկնաբանեցին որպես աննախադեպ «համարձակություն» Սիմոնյանի կողմից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 

Placeholder