Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից Վալերի Զալուժնիի հեռացման հրամանագիր է հրապարակվել
Քաղաքական
23:30 08/02/2024

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից Վալերի Զալուժնիի հեռացման հրամանագիր է հրապարակվել

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից Վալերի Զալուժնիի հոռացման մասին հրամանագիրը հրապարակվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կայքում։Այդ մասին հայտնում է ուկրաինական ctrana.new կայքը։

«Վալերի Ֆեդորովիչ Զալուժնիին ազատել Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից»,-ասվում է փաստաթղթի տեքստում։ Հրամանագիրը թվագրված է փետրվարի 8-ով։ Աշխատանքից ազատվելու պատճառները տեքստում նշված չեն։

Նախագահը հինգշաբթի երեկոյան հայտարարել էր Զալուժնիի հրաժարականի մասին, սակայն հրամանագիրը դեռ չէր հրապարակվել։

ԶՈւ նոր հրամանատար է նշանակվել Ալեքսանդր Սիրսկին։

Placeholder