Վահագ Ռաշը Տերյանի ծննդյան օրը ներկայացրել է «Կարուսել» երգը՝
Համացանց
13:57 08/02/2024
Հայաստան

Վահագ Ռաշը Տերյանի ծննդյան օրը ներկայացրել է «Կարուսել» երգը՝

Վահագ Ռաշը Տերյանի ծննդյան օրը ներկայացրել է սիրված հեղինակի խոսքերով և Ալեքսեյ Հեքիմյանի երաժշտությամբ «Կարուսել» երգը` բլյուզային մեկնաբանությամբ։

«Ծնունդ, որ վերածնունդ ու կյանք էր բովանդակ ժողովրդի համար։ Խոսք, որ սիրտ, ուղեղ ու հոգի էր։ Գրիչ, որ անսահման ու կես  բնություն էր։ Օրհնյալ է ծնունդն այն ԲԱՆԱՍՏԵՂԾԻ, որ որպես հավերժության սերմնացան` հավերժաբար ժայթքեց գրականության եղեգան փողից»,-նշել է երգիչը։

Գործիքավորումը կատարել է Կարեն Արզումանյանը, միքս մասթերինգը՝ Սերգեյ Գասպարյանը։

Placeholder