Այսօր Փարիզում սպասվում է Ազգերի լիգայի վիճակահանությունը
Սպորտ
18:24 08/02/2024
Հայաստան

Այսօր Փարիզում սպասվում է Ազգերի լիգայի վիճակահանությունը

Փետրվարի 8-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով) Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Lիգա 2024/25 թվականների մրցաշարի վիճակահանությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից։

«ՈւԵՖԱ-ի անդամ 54 երկրները բաժանված են 4 լիգաների՝ հաշվի առնելով 2022/23 թվականների արդյունքները:

A, B և C լիգաների վիճակահանության արդյունքում կկազմավորվի չորս թիմից բաղկացած չորս խումբ: Յուրաքանչյուր թիմ իր խմբում կանցկացնի 6 հանդիպում:

D լիգայի վիճակահանությամբ կձևավորվի երեք թիմից բաղկացած երկու խումբ: Յուրաքանչյուր թիմ իր խմբում կանցկացնի 4 հանդիպում:

Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է C լիգայում:

Զամբյուղ 1
Ռումինիա, Շվեդիա, Հայաստան, Լյուքսեմբուրգ

Զամբյուղ 2
Ադրբեջան, Կոսովո, Բուլղարիա, Ֆարերյան կղզիներ

Զամբյուղ 3
Հյուսիսային Մակեդոնիա, Սլովակիա, Հյուսիսային Իռլանդիա, Կիպրոս

Զամբյուղ 4
Բելառուս, Լիտվա/Ջիբրալթար, Էստոնիա, Լատվիա

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի որոշմամբ Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները չեն կարող ընդգրկվել միևնույն խմբում»,- ասվում է հաղորդագրությունում:

 

Placeholder
Այսօր Փարիզում սպասվում է Ազգերի լիգայի վիճակահանությունը