Մեծ ծեծկռտուք՝ Wildberries-ի պահեստում
Իրավունք
12:13 08/02/2024
Աշխարհ

Մեծ ծեծկռտուք՝ Wildberries-ի պահեստում

Wildberries-ի Էլեկտրոստալի պահեստում մեծ ծեծկռտուք է տեղի ունեցել աշխատակիցների ու արագ արձագանքման խմբի անդամների մասնակցությամբ։

Ընկերությունից հայտնել են, որ ներքին հետաքննություն կանկցկացվի։ Մոսկվայի շրջանի ոստիկանության փոխանցմամբ,  միջադեպը տեղի է ունեցել կազմակերպության աշխատակիցների և անվտանգության աշխատակիցների միջև, բացահայտվել է 13 ակտիվ օրինախախտ, նրանք հարցաքննվում են։

Ընկերության տվյալներով՝ անվտանգության ծառայությունը ժամանած իրավապահների հետ կանխել է հետագա զարգացումները։ Պահեստը ներկայումս աշխատում է բնականոն ռեժիմով։

Placeholder
Մեծ ծեծկռտուք՝ Wildberries-ի պահեստում