Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աշոտյան. Սահմանադրությունը հերթական զոհերից մեկն է, կարևորը կուսությունը չստուգեն
Անազատության մեջ պահվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօրվա դատական նիստի ավարտին շնորհակալություն հայտնեց այն քաղաքացիներին ու ԶԼՄ-ներին, որոնք չեն վախենում ասել ճշմարտությունն այն մասին, որ ինքը քաղաքական բանտարկյալ է։
«Դա դառը ճշմարտություն է»,-ասաց Աշոտյանը։
Անդրադառնալով հարցին, որ Փաշինյանին անվստահություն հայտնած քաղաքացիների թիվն ավելացել է՝ Աշոտյանը մեկնաբանեց, որ Փաշինյանը մնացել է իշխանության ի հակառակ բռնության, ճնշումների ու բոլոր կանոնների։
Ինչ վերաբերում է Սահմանդրությունը փոխելու մասին իշխանության հայտարարություններին՝ ընդդիմադիր գործիչն ասաց. «Իշխանություն, որ հետրողականորեն քանդում է ինքության, մշակույթի հիմքերը, Սահմանադրությունը հերթական զոհերից մեկն է, կարևորը կուսությունը չստուգեն»։
Աշոտյանի գործով հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 10-ին, ժամը 14։00-ին։