Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ազգային պար ու «Ձայն մը Հնչեց»՝ Եռաբլուրում. Գինոսյանը հուղարկավորվեց հերոսների կողքին
«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը հուղարկավորվեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Եռաբլուրում նույնպես, ինչպես և Կամերային երաժշտության տնից նրան հրաժեշտ տալիս, Գինոսյանի աշակերտները պարեցին... Վերջին անգամ «Յարխուշտա» ռազմապարը պարեցին իրենց ուսուցչի համար, կատարեցին «Ձայն մը Հնչեց» երգը։
«Փառք Գագիկին, փառք այն հերոս տղաներին, ովքեր ազատագրեցին մեր հողերը»՝ լսվեց Եռաբլուրի բարձունքում։
Գագիկ Գինոսյանը մահացել է փետրվարի 6-ին սրտի կաթվածից։ Նա 58 տարեկան էր։