ԿԳՄՍՆ՝ Փառքի անկյունները դպրոցներից հանելու մասին
Կրթություն, գիտություն
10:35 09/02/2024
Հայաստան

ԿԳՄՍՆ՝ Փառքի անկյունները դպրոցներից հանելու մասին

Արդեն քանի օր է մամուլում լուրեր են տարածվում, թե ԿԳՄՍ նախարարությունը հրահանգել է դպրոցներից հեռացնել Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների Փառքի անկյունները։ Բնականաբար, դա առաջացրել է հանրության զայրույթը՝ նշելով, որ «այս քայլով էլ կամաց-կամաց ջնջում են պատմությունը», «շուտով Եռաբլուրն էլ կքանդեն»։ 

ԿԳՄՍ նախարարությունը հերքում է մամուլով տարածվող լուրերը, թե շրջաբերական է ուղարկվել  դպրոցների տնօրեններին` հեռացնելու Արցախյան պատերազմներում զոհված հերոսների Փառքի անկյունները։

«Սուտ է, անհեթեթություն է, նման բան չկա, նախարարությունը նման շրջաբերական դպրոցներին չի ուղարկել, հրահանգ չի տրել։ Եթե գիտեք որևէ դպրոցի անուն, որտեղ հանվել է կամ որտեղ նման բան է ասվել, մեզ էլ ասեք այդ դպրոցի անունը»,- Panorama.аm-ին ասաց ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժինի պետ Կարինե Մանուկյանը։ 

Placeholder