«Հրապարակ». Փաշինյանը որոշել է չընդառաջել ՔՊ-ի միջնորդությանը և Ալեն Սիմոնյանի հարսի խափանման միջոցը չփոխել
Օրվա մամուլ
09:00 09/02/2024
Հայաստան

«Հրապարակ». Փաշինյանը որոշել է չընդառաջել ՔՊ-ի միջնորդությանը և Ալեն Սիմոնյանի հարսի խափանման միջոցը չփոխել

«Հրապարակ» թերթը գրում է.

««Սիներջի» ընկերության կալանավորված աշխատակիցների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ՔՊ խմբակցության երաշխավորագրին երեկ ևս մի քանի պատգամավորի ստորագրություն է ավելացել, և միջնորդագիրը երեկ է ներկայացվել դատարան։ Գրել էինք, որ նախօրեի դրությամբ ընդամենը 4 պատգամավոր չի ստորագրել փաստաթղթի տակ՝ չհաշված գործուղման մեջ գտնվող Արսեն Թորոսյանին և Հռիփսիմե Գրիգորյանին:

Երեկ բացակաները միացել են իրենց գործընկերներին։ Խոսքը Խաչատուր Սուքիասյանի, Քրիստինե Պողոսյանի, Վիլեն Գաբրիելյանի և, ենթադրաբար, Հայկ Սարգսյանի մասին է։ Մեզ ասացին, որ արդեն 69 ստորագրություն է հավաքվել։ Սակայն լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանը որոշել է չընդառաջել ՔՊ-ի միջնորդությանը և խափանման միջոցը չփոխել, ինչը լուրջ ապտակ կլինի ստորագրողներին և օրենսդիր իշխանությանը։ Եվ կարող է գործադիրի դիկտատից ազատվելու խթան դառնալ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder