BBC Travel. Ինչպես 1600-ամյա այբուբենը ձևավորեց հայկական ինքնությունը
Աշխարհում
16:45 09/02/2024
Աշխարհ

BBC Travel. Ինչպես 1600-ամյա այբուբենը ձևավորեց հայկական ինքնությունը

Հայերեն այբուբենը պարզապես գրային համակարգ չէ, այն նաև թվային համակարգ է, որն օգտագործվում է մաթեմատիկական հաշվարկների և օրացուցային ամսաթվերի,  ինչպես նաև ազգային հպարտության աղբյուր է. ասվում է BBC Travel-ի հոդվածում։

Այն վերնագրված է «Ինչպես 1600-ամյա այբուբենը ձևավորեց հայ ինքնությունը». հոդվածը  պատմում է դեպի Տառերի պուրակ  ուղևորության մասին։ Հիշեցնենք, որ պուրակը գտնվում է Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտ։

Համալիրը կառուցվել է 2005 թվականին, երբ նշվում էր Մեսրոպ Մաշտոցի կողմից հայ գրերի ստեղծման 1600-ամյակը։

Placeholder
BBC Travel. Ինչպես 1600-ամյա այբուբենը ձևավորեց հայկական ինքնությունը