Ժաննա Անդրեասյան. Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների հետ հանդիպումներից հետո ձևավորել ենք աջակցության ծրագրեր
Կրթություն, գիտություն
17:59 10/02/2024
Հայաստան

Ժաննա Անդրեասյան. Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների հետ հանդիպումներից հետո ձևավորել ենք աջակցության ծրագրեր

«Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների հետ մի քանի անգամ հանդիպում-քննարկումներից հետո ձևավորել ենք աջակցության ծրագրեր»,-հայտնել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեասյանը, ապա մանրամասնել.

- բարձրագույն կրթություն չունեցող այն ուսուցիչները, որ կուզենան կրթություն ստանալ կամ այն շարունակել բուհերում, ուսման վարձի վճարման պետական աջակցություն կարող են ստանալ․ այս որոշման նախագիծը տրված է հանրային քննարկման հարթակում և շրջանառվում է,
- բարձրագույն կրթություն չունեցող այն ուսուցիչները, որ կուզենան մասնակցել աշնանը նախատեսված կամավոր ատեստավորման գործընթացին, կկարողանան ատեստավորումից առաջ մասնակցել պետության կողմից ֆինանսավորվող վերապատրաստմանը․  այս որոշման նախագիծը տրված է հանրային քննարկման հարթակում և շրջանառվում է,
- այն ուսուցիչները, որոնք ցանկանում են ավելի արագ մեկ անգամ ևս ատեստավորվել և հաջող արդյունքի դեպքում շարունակել ուսուցչի աշխատանքը, արդեն վաղվանից մինչև փետրվարի 21-ը կկարողանան հայտ ներկայացնել և մասնակցել այդ նպատակով մարտին կազմակերպվելիք ատեստավորմանը։ Մեկնաբանությունում կդնեմ հայտ ներկայացնելու մանրամասները ներկայացնող հղումը։

Ժ Անդրեասյանը հաջողություն է մաղթել  ատեստավորմանը մասնակցել պատրաստվողներին։

Placeholder