Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի +25 աստիճանի
Հասարակություն
13:25 10/02/2024
Հայաստան

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի +25 աստիճանի

Հայաստանի տարածքում փետրվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 15-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային գոտում հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-11-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Լոռու մարզում ջերմաստիճանը կհասնի մինչև +18 աստիճան, Տավուշում՝ +23, Սյունիքում՝ 25։

Երևանում փետրվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 15-ին սպաավում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

 

 

 

 

Placeholder
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի +25 աստիճանի