Ռեկորդներ են գերազանցվում. Գարնան շունչը նույնիսկ Աշոցքում է
Հասարակություն
08:28 12/02/2024
Հայաստան

Ռեկորդներ են գերազանցվում. Գարնան շունչը նույնիսկ Աշոցքում է

Արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության մի շարք շրջաններում շարունակվում են գրանցվել օդի ջերմաստիճանի ռեկորդային արժեքներ։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են՝ ջերմաստիճանը հասել է

.Արարատում` +17.0°C
(2021թ.՝ +16.0°C),

.Գյումրիում` +9.6°C
(1979թ.՝ +8.6°C),

.Իջևանում` +19.0°C
(2021թ.՝ +18.0°C),

.Աշոցքում` +4.0°C
(1984թ.՝ +3.2°C):

Կենտրոնից մանրամասնում են՝ վերջին տարիներին ՀՀ-ում դիտված տարեկան միջին ջերմաստիճանները հաստատում են օդի ջերմաստիճանի շարունակական բարձրացման մասին կլիմայական մոդելների կանխատեսումները։

Սկսած 1994 թվականից ՀՀ-ում տարեկան միջին ջերմաստիճանի շեղումները 1961-1990թթ. միջին արժեքի նկատմամբ եղել են դրական, բացառությամբ 2011 թվականի։ Չնայած 2011 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 0.2 աստիճանով, սակայն 2011թ. հուլիսի 31-ին Մեղրիում գրանցվել է 43․7°C, որը Հայաստանի բացարձակ առավելագույն ջերմաստիճանն է դիտարկումների ամբողջ ժամանակահատվածի համար. այն գերազանցել է նախկինում դիտված ցուցանիշը 0․7°C-ով:

1935-2023թթ․ ժամանակահատվածում ամենատաք հինգ տարիներից չորսը դիտվել են վերջին 14 տարիների ընթացքում։



Placeholder
Ռեկորդներ են գերազանցվում. Գարնան շունչը նույնիսկ Աշոցքում է