Վարդենիսցիները դադարեցրին բողոքի ակցիան և կդիմեն այլ միջոցների
Քաղաքական
16:34 12/02/2024
Հայաստան

Վարդենիսցիները դադարեցրին բողոքի ակցիան և կդիմեն այլ միջոցների

Վարդենիսի բողոքի ակցիայի կազմակերպիչները բացեցին քաղաք մտնող ճանապարհը։ Նրանք հայտնեցին, որ երեկոյան Վարդենիսում հավաքվելու են և նամակ են պատրաստելու ԱԺ ուղարկելու համար։

Հիշեցնենք, որ Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչները այսօր՝ փետրվարի 12-ին երկու անգամ փակել են դեպի քաղաք տանող գլխավոր ճանապարհը։

Նրանք բողոքում են Վարդենիսի և Ճամբարակի անձնագրային և վիզաների բաժնի գրասենյակը փակելու որոշման դեմ, ինպես նաև պահանջում էին հետ վերադարձնել նախկինում տեղափոխած զինկոմիսարիատը և դիահերձարանը։

Ակցիայի մասնակիցները հանդիպել էին Գեղարքունիքի մազպետ Կարեն Սարգսյանի հետ, որի պատասխանները գոհացուցիչ չեն եղել, այդ պատճառով էլ կրկին փակել էին ճանապարհը։

Placeholder
Վարդենիսցիները դադարեցրին բողոքի ակցիան և կդիմեն այլ միջոցների