Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել կալանքից ազատված եղբոր կնոջ հետ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թելեգրամում լուսանկար է հրապարակել կալանքից ազատված եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի հետ։
Անի Գևորգյանը փետրվարի 1-ին 2 ամսով կալանավորվել էր «Սիներջի» ընկերության և էկոնոմիկայի նախարարության գործով։ Այսօր հայտնի դարձավ, որ դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել է նրա խափանման միջոցը։
Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի հունվարի 31-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), իսկ առևտրային կազմակերպության ղեկավարի և աշխատակիցների նկատմամբ՝ նույն արարքին հանցակցելու (Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ):