ՊՆ-ն՝  զորամասերից Փառքի անկյունները հեռացնելու լուրերի մասին
Հասարակություն
11:43 12/02/2024
Հայաստան

ՊՆ-ն՝ զորամասերից Փառքի անկյունները հեռացնելու լուրերի մասին

Պաշտպանության նախարարությունը վերջին օրերին լրատվամիջոցներում ու սոցցանցերում տարածված զորամասերից Փառքի անկյունները հեռացնելու մասին լուրերի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել.

«Վերջին երկու օրերին որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի օգտատերեր խեղաթյուրված, կեղծ տեղեկություններ են տարածում, թե իբր ՊՆ զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժվում են, իսկ սխրագործ զինծառայողների լուսանկարները՝  հանվում, և դրանք այլևս չեն զետեղվելու:

Այս կապակցությամբ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը բոլոր զորամասերի տեղեկատվության և ժամանցի սենյակներում իրականացնում է վերանորոգման աշխատանքներ, այդ թվում նաև տպագրական նյութերի, քանի որ  ժամանակի ընթացքում դրանք  մաշվում են:

Իրականացվում են տպագրական նյութերի թարմացման, վերանորոգման, թեմատիկ առումով համալրման մի շարք աշխատանքներ, իսկ Փառքի անկյուններում՝ ոճային առումով արդիականացման աշխատանքներ»։ 

Placeholder
ՊՆ-ն՝ զորամասերից Փառքի անկյունները հեռացնելու լուրերի մասին