Խաղի ժամանակ կայծակի հարվածից ֆուտբոլիստը մահացել է
Աշխարհում
10:16 12/02/2024
Աշխարհ

Խաղի ժամանակ կայծակի հարվածից ֆուտբոլիստը մահացել է

Ինդոնեզիայում կայծակի հարվածը սպանել է «Պերսիկաս Սուբանգի» ակումբի 30-ամյա ֆուտբոլիստին։ Այս մասին հայտնում է VoiID պորտալը։

Ողբերգությունը տեղի է ունեցել փետրվարի 10-ին Բանդունգի «Սիլիվանգի» մարզադաշտում ընկերական խաղի ժամանակ։

Հաղորդվում է, որ կայծակի հարվածից հետո ֆուտբոլիստն ընկել է ու կորցրել գիտակցությունը։ Նրան օգնության են շտապել ֆուտբոլիստները, դեպքի վայր են ժամանել բժիշկները։ Բժշկական խումբը ֆուտբոլիստին տեղափոխել է հիվանդանոց։ Այնտեղ, գիտակցության չգալով, նա մահացել է։

Գազետա.ռու-ն գրում է, որ կայծակի հարվածից հետո մեկ այլ խաղացող կորցրել է գիտակցությունը, իսկ երկրորդը նստել է գազոնին:

Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ կայծակը հարվածում է «Սիլիվանգի» մարզադաշտի ֆուտբոլի դաշտին։
 

Placeholder
Խաղի ժամանակ կայծակի հարվածից ֆուտբոլիստը մահացել է