Այսօր նշվում է ամուսնական գործակալությունների օրը
Աշխարհում
09:18 12/02/2024
Աշխարհ

Այսօր նշվում է ամուսնական գործակալությունների օրը

Սուրբ Վալենտինի տոնի նախօրեին՝ փեռրվարի 12-ին նշվում է ամուսնական գործակալությունների միջազգային օրը (International Day of Marriage Agencies)։  Այս մասին հայտնում է Calend.ru-ն։

Այս տոնն ի հայտ է եկել  Ուկրաինայում. այն գրանցվել է Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության մտավոր սեփականության պետական վարչության կողմից 2010 թվականի դեկտեմբերի 1-ին:

Նոր տոնի սգաղափարը  պատկանում էր ուկրաինական ամուսնության գործակալություններից մեկին, այն  ընդունվել է բազմաթիվ գործընկեր գործակալությունների կողմից ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում և Ռուսաստանում:

Որոշ աղբյուրների համաձայն՝ ամուսնական գործակալությունների պատմությունը ավելի քան 370 տարվա պատմություն ունի։ Ամուսնության առաջին գրասենյակը՝ Հանդիպումների և հասցեների բյուրոն, բացվել է Լոնդոնում 1650 թվականի սեպտեմբերի 29-ին։ Եվ այդ ժամանակից ի վեր գովազդի կամ ծանոթությունների ծառայության միջոցով ամուսնու որոնումը շատ տարածված է դարձել:

Ամուսնական գործակալությունները օգնում են միայնակ մարդկանց գտնել իրենց զուգընկերոջը:

Placeholder
Այսօր նշվում է ամուսնական գործակալությունների օրը