Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում է
Սպորտ
20:27 13/02/2024
Հայաստան

Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում է

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտնում է, որ Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում է։

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ։97 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Ալեքսանյանն ուժերն է չափել չեզոք դրոշի ներքո հանդես եկող Աբուբակար Խաշլախանաուի հետ և 5։1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել։

Նշենք՝ Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության 6-ակի չեմպիոն է։

 

Placeholder
Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում է