Փետրվարի 13-ի դրությամբ դոլարն և եվրոն արժևորվել են, ռուբլին՝ արժեզրկվել
Տնտեսություն
09:32 13/02/2024
Հայաստան

Փետրվարի 13-ի դրությամբ դոլարն և եվրոն արժևորվել են, ռուբլին՝ արժեզրկվել

ՀՀ բանկերում և փոխանակման կետերում այսօր՝ փետրվարի 13-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.09 դրամ՝ նախորդ օրվա համեմատ արժևորվելով 0.16 դրամով։  Արժևորվել է նաև  եվրոն, ռուբլին էժանացել է։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 403 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 406.50 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 403 դրամ է, վաճառքը՝ 407 դրամ։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է
429.09 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 441 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 435 դրամ է, վաճառքը՝ 440 դրամ։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.32 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4.50 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.38 դրամ, վաճառքը`4.46 դրամ։

Placeholder