Սաղմոսավանքը և Նորավանքը Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանական ծրագրում են հայտնվել.«Թաթոյան» հիմնադրամ
Իրավունք
23:00 12/02/2024
Հայաստան

Սաղմոսավանքը և Նորավանքը Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանական ծրագրում են հայտնվել.«Թաթոյան» հիմնադրամ

«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են.

«Շարունակելով կեղծիքները. Սաղմոսավանքը և Նորավանքը Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանական ծրագրում են հայտնվել։

Ըստ այդ կեղծիքների` Սաղմոսավանքն ադրբեջանական մշակութային ժառանգություն է և գտնվում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ի  թյուրք-ղփչաղական Սաղմոսավանք գյուղում, իսկ վանական համալիրն էլ ալբանական է։ Իբր հայերն այստեղ առաջին անգամ բերվել են 1828-1830 թթ.։

Ըստ այդ կեղծ թեզի` Նորավանքն ալբանական կառույց է և պատկանում է Ադրբեջանին։  Իբր մինչև 1988 թ. այդ գյուղում միայն ադրբեջանցիներ են ապրել։

Ադրբեջանական կողմը բարձրագույն մակարդակով շարունակում է կեղծիքների այս փունջը՝ չխնայելով միջոցներ։

Չպետք է թույլ տալ այս կեղծիքների տարածումը, որին զուգահեռ ադրբեջանական իշխանությունն ակնհայտորեն պատրաստվում է Հայաստանի դեմ նոր հանցանքների։

Ադրբեջանի իշխանությունն իրականում խաղաղության մտադրություն չունի, ուստի որևէ պարագայում չի կարելի թույլ տալ, որ նրանք թելադրեն իրենց կեղծ օրակարգը»:

Placeholder
Սաղմոսավանքը և Նորավանքը Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանական ծրագրում են հայտնվել.«Թաթոյան» հիմնադրամ