ԵԽ գլխավոր քարտուղարը դիմել է Բաքվին և Երևանին
Քաղաքական
15:23 13/02/2024
Աշխարհ

ԵԽ գլխավոր քարտուղարը դիմել է Բաքվին և Երևանին

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների մասին լուրերի առնչությամբ։

«Մեզ անհանգստացնում են հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների մասին հաղորդագրությունները։ Կոչ ենք անում երկու կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից։ Երկխոսությունը երկարատև խաղաղության միակ ճանապարհն է»,- գրել է Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը X սոցիալական ցանցում:

Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում): Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ զոհվածների անվանացուցակը կհրապարակի ավելի ուշ:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ թշնամու կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով,  ունի 2 զոհ և վիրավորներ։

Placeholder
ԵԽ գլխավոր քարտուղարը դիմել է Բաքվին և Երևանին