Թշնամու կրակոցներից Ներքին Հանդում զոհվածները  ԵԿՄ անդամներ են
Քաղաքական
15:45 13/02/2024
Հայաստան

Թշնամու կրակոցներից Ներքին Հանդում զոհվածները ԵԿՄ անդամներ են

Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են մարտական հերթապահություն իրականացնող Երկրապահ կամավորական միության 4 անդամները։ Այս մասին հայտնում են ԵԿՄ-ից։ 

ՊՆ-ից ավելի վաղ հրապարակել էին զոհվածների անունները՝

Էդուարդ Համլետի Հարությունյանը՝ 1974թ․,
Հրաչյա Թալիշի Հովհաննիսյանը՝ 1957թ․,
Գագիկ Վարազդատի Մանուկյանը՝ 1982թ․,
Արսեն Գագիկի Համբարձումյանը՝ 1979թ․։

ԵԿՄ-ից հայտնում են, որ վիրավորում է ստացել 1988թ․-ին ծնված Ռոստամ Բաղիշի Վարդանյանը, վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում:

«ՀՀ Երկրապահ կամավորականների միությունը վշտակցում եւ զորակցություն է հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին, մարտական ընկերներին․ շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավորում ստացած Ռոստամ Վարդանյանին»,- նշում են ԵԿՄ-ից։ 

Placeholder
Թշնամու կրակոցներից Ներքին Հանդում զոհվածները ԵԿՄ անդամներ են