Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործը «մակագրվել» է դատավոր Ֆարխոյանին
Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործը «մակագրվել» է դատավոր Կարեն Ֆարխոյանին: Այս մասին հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Մեղադրական եզրակացության համաձայն, Սերգեյ Ասատուրով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ հատուկ նշանակության գումարտակի ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն է գործադրել նրանց նկատմամբ:
Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ հատուկ նշանակության գումարտակի ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն է գործադրել նրանց նկատմամբ: