Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը կպայքարի մինչև լիակատար հաղթանակ
Քաղաքական
23:08 14/02/2024
Աշխարհ

Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը կպայքարի մինչև լիակատար հաղթանակ

Իսրայելը կպայքարի Գազայի հատվածում մինչև լիակատար հաղթանակ, որը ներառում է հզոր գործողություն Ռաֆահում՝ անկլավի հարավում, այն բանից հետո, երբ խաղաղ բնակչությունը դուրս բերվի այդ տարածքից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Մենք կպայքարենք մինչև լիակատար հաղթանակ, և դա ներառում է հզոր գործողություններ Ռաֆահում այն բանից հետո, երբ թույլ կտանք խաղաղ բնակիչներին լքել մարտական գոտիները»,-գրել է Իսրայելի վարչապետը X-ում:

Փետրվարի 7-ին Նեթանյահուն հայտարարել էր, որ զինվորականները հրահանգներ են ստացել նախապատրաստվելու Եգիպտոսի հետ Գազայի հատվածի սահմանին Ռաֆահում մարտերի մեկնարկին։ Երկու օր անց Իսրայելի վարչապետը հրամայեց բանակին նախապատրաստել խաղաղ բնակչության տարհանմանը և այս քաղաքում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մնացած չորս գումարտակների ոչնչացման ծրագիր:

Placeholder