Ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները. Մեթյու Միլլեր
Քաղաքական
10:45 14/02/2024
Աշխարհ

Ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները. Մեթյու Միլլեր

«Մենք մտահոգված ենք զինվորականների միջև մահացու ելքով բախումների մասին հաղորդագրություններով և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին»,- ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանեկով հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին լարվածության մասին հարցին։

Նա ընդգծել է, որ ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները.
«Կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ նստելն է։
Հրադադարի ցանկացած խախտում պետք է հետաքննվի և պատշաճ կերպով հասեցագրվի:
Ինչպես շարունակաբար շեշտում է պետքարտուղարը, Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին»։

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։

Placeholder
Ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները. Մեթյու Միլլեր