Մարուքյան. Երբ քո նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվում, ապա դու ագրեսիվ հարձակվում ես քո հարևանի վրա
Քաղաքական
12:58 14/02/2024
Հայաստան

Մարուքյան. Երբ քո նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվում, ապա դու ագրեսիվ հարձակվում ես քո հարևանի վրա

Ապատժելիությունը նոր հանցագործություններ է հրահրում։ Ադրբեջանի գործողություններին այսպես է արձագանքել հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Երբ քո նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվում ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիայի համար, Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի դեմ ագրեսիվ, չհրահրված պատերազմի և ավելի քան 100 հազար ԼՂ բնակիչների՝ իրենց պապենական հողերից ու տներից էթնիկ զտումների համար, ապա դու ագրեսիվ հարձակվում ես քո հարևանի վրա՝ սպանելով ավելի խաղաղ մարդկանց։ Խոսքս Ադրբեջանի ղեկավարության մասին է, ինչը ենթադրում է, որ անպատժելիությունը նոր հանցագործություններ է հրահրում»,-գրել է նա X-ի իր միկրոբլոգում։

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։

Placeholder
Մարուքյան. Երբ քո նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվում, ապա դու ագրեսիվ հարձակվում ես քո հարևանի վրա