Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործը «մակագրվել» է դատավոր Ֆարխոյանին
Իրավունք
13:19 14/02/2024
Հայաստան

Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործը «մակագրվել» է դատավոր Ֆարխոյանին

Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործը «մակագրվել» է դատավոր Կարեն Ֆարխոյանին: Այս մասին հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Մեղադրական եզրակացության համաձայն,  Սերգեյ Ասատուրով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ հատուկ նշանակության գումարտակի ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն է գործադրել նրանց նկատմամբ:

Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ հատուկ նշանակության գումարտակի ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն է գործադրել նրանց նկատմամբ:

Placeholder
Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործը «մակագրվել» է դատավոր Ֆարխոյանին