Արթուր Ալեքսանյանը 7-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն
Սպորտ
23:25 14/02/2024
Հայաստան

Արթուր Ալեքսանյանը 7-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն

Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 7-րդ անգամ նվաճեց եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

Արթուրը 6։3 հաշվով  հաղթեց Մուրթազալիևին։

Առաջին մրցափուլի մեկնարկին ռուսաստանցի ըմբիշը անակնկալի բերեց Ալեքսանյանին և 2-միավորանոց գցում կատարեց: Գորգի մրցավարը պասիվություն տվեց Ալեքսանյանին, բայց չկարողացավ գլորում կատարել: Մրցակիցները գնացին հանգստի 3:0 հաշվով՝ Մուրտազալիևի առավելությամբ:

Երկրորդ մրցափուլում Արթուր Ալեքսանյանը վերևից աշխատելու հնարավորություն ստացավ և գլորեց ռուսաստանցուն: Հաշիվը դարձավ 3:3: Մրցակիցը բողոքարկեց, որը չբավարարեցին: 4:3 հաշվից հետո Արթուր Ալեքսանյանը ևս 2 միավոր վաստակեց և գոտեմարտն ավարտեց 6:3 հաշվով:
 

 

Placeholder