Արթիկի, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Հասարակություն
09:56 15/02/2024
Հայաստան

Արթիկի, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Փետրվարի 15-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արթիկի, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Աշոցքի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Թալինի, Ախուրյանի, Աբովյանի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Գորիսի և Մարտունիի տարածաշրջաններում անձրև է տեղում։

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Placeholder