Իսկ դու, սիրելի  հպարտ մարտունեցի, ըմբռնումով կմոտենաս և կբուժվես նկուղում. Անուշ Պողոսյան
Առողջություն
11:57 15/02/2024
Հայաստան

Իսկ դու, սիրելի հպարտ մարտունեցի, ըմբռնումով կմոտենաս և կբուժվես նկուղում. Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանն անդրադարձել է Մարտունիի նորակառույց հիվանդանոցում հիվանդներին նկուղում բուժելու առեղծվածին։

Նա գրում է.

«Հարգելի մարտունեցիներ,

Պարզվում է, որ ձեր թերապևտիկ հիվանդությունների բուժման կազմակերպումը նկուղային հարկում բացառապես մարզային իշխանությունների որոշումն է: ՀՀ առողջապահության նախարարության կողմից որպես թերապևտիկ բաժանմունք լիցենզավորվել է Մարտունու ԲԿ-ի առաջին հարկի բաժանմունքը, սակայն այն ծավալվել է նկուղում, որպեսզի  Մարտունու ԲԿ-ի որոշակի աշխատակիցներ ունենան ընդարձակ աշխատասենյակներ և դրա համար օգտագործել են անգամ թթվածնի կենտրոնական մատակարարումով ապահովված հիվանդասենյակները, իսկ նկուղում բուժվողները շնչահեղձ են լինում օդափոխության պակասից եւ թթվածնի անբավարարությունից:

Հ.Գ. Իսկ դու , սիրելի  ՀՊԱՐՏ  մարտունեցի, ըմբռնումով կմոտենաս»։

Placeholder