ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշինքի երկրներին կոչ է արել մեծացնել զինամթերքի արտադրության տեմպերը
Քաղաքական
21:08 15/02/2024
Աշխարհ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշինքի երկրներին կոչ է արել մեծացնել զինամթերքի արտադրության տեմպերը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մամուլի ասուլիսի ժամանակ դաշինքի երկրներին կոչ է արել մեծացնել զինամթերքի արտադրության տեմպերը, քանի որ այն «պահանջում է Ուկրաինայի հակամարտությունը»։

Սթոլթենբերգը պատասխանել է լրագրողների հարցերին Բրյուսելում դաշինքի երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք քննարկել ենք զինամթերքի արտադրության ավելացումը՝ համալրելու մեր պաշարները և շարունակելու աջակցել Ուկրաինային: Մենք պետք է խաղաղ ժամանակի հանգիստ տեմպերից անցնենք արտադրության բարձր տեմպերին, որը պահանջում է հակամարտությունը»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է  ՆԱՌՕ-ի ղեկավարը:

Placeholder