Գեղամ Գևորգյանը կվերանշանակվի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ
Տնտեսություն
10:51 15/02/2024
Հայաստան

Գեղամ Գևորգյանը կվերանշանակվի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ

Կառավարության այսօրվա նիստի օրակարգի զեկուցվող 4 նախագծերից մեկով Գեղամ Գևորգյանը կնշանակվի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Օրակարգում ընդգրկված է 27 հարց։

Նիկոլ Փաշինյանի որոշման նախագծում ասվում է. «Ղեկավարվելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Գեղամ Գևորգյանի թեկնածությունը»:

Placeholder
Գեղամ Գևորգյանը կվերանշանակվի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ