Բաքվից հնչող մի շարք հայտարարությունները մեր երկրի ինքնիշխանության խախտում են. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
12:21 15/02/2024
Տարածաշրջան

Բաքվից հնչող մի շարք հայտարարությունները մեր երկրի ինքնիշխանության խախտում են. Նիկոլ Փաշինյան

«ՀՀ-ի քաղաքականությունն է՝ ակտիվ բանակցություններ ներգրավելու միջոցով հնարավորն անել լայնածավալ պատերազմի մասով հնարավոր զարգացումները կանխելու համար՝ միևնույն ժամանակ ամուր կանգնելով ՀՀ-ի բոլոր լեգիտիմ շահերի պաշտպանության դիրքերում»,- ՀՀ գործադիր մարմնի նիստում հայտարարաեց Նիկոլ Փաշինյանը։

Նա լեգիտիմ շահ համարեց ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պաշտպանությունը:

Փաշինյանը նաև հայտարարեց, որ պաշտոնական Բաքվից վերջին օրերին Հայաստանի օրենսդրական դաշտի մասին հնչող մի շարք հայտարարություններ մեր երկրի ինքնիշխանության խախտում են և միջամտություն ներքին գործերին:


Փորձերը՝ մեկնաբանելու, թե ՀՀ-ի օրենսդրությունում «Խաղաղության պայմանագրի» ստորագրմանը խանգարող որևէ դրույթ կա, իրականության հետ որևէ կապ չունեն:

Ինչպես ասել եմ՝ «Խաղաղության պայմանագրի» բանակցությունների ընթացքում Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մի շարք հոդվածների վերաբերյալ համաձայնության գալ, և դրանցից մեկն այն մասին է, որ կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրության վրա՝ խաղաղության պայմանագրի որևէ դրույթի կատարումից հրաժարվելու համար: Հետևաբար, ՀՀ-ի օրենսդրության մեջ «Խաղաղության պայմանագրի» իրագործմանը խոչընդոտող որևէ դրույթ չկա, և սա ոչ միայն քաղաքական, այլև փորձագիտական գնահատական է, որի իրավական նրբությունների մեջ խորանալու անհրաժեշտություն առնվազն այս պահին չեմ տեսնում»,-արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:
 

Placeholder
Բաքվից հնչող մի շարք հայտարարությունները մեր երկրի ինքնիշխանության խախտում են. Նիկոլ Փաշինյան