Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշինքի երկրներին կոչ է արել մեծացնել զինամթերքի արտադրության տեմպերը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մամուլի ասուլիսի ժամանակ դաշինքի երկրներին կոչ է արել մեծացնել զինամթերքի արտադրության տեմպերը, քանի որ այն «պահանջում է Ուկրաինայի հակամարտությունը»։
Սթոլթենբերգը պատասխանել է լրագրողների հարցերին Բրյուսելում դաշինքի երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք քննարկել ենք զինամթերքի արտադրության ավելացումը՝ համալրելու մեր պաշարները և շարունակելու աջակցել Ուկրաինային: Մենք պետք է խաղաղ ժամանակի հանգիստ տեմպերից անցնենք արտադրության բարձր տեմպերին, որը պահանջում է հակամարտությունը»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է ՆԱՌՕ-ի ղեկավարը: