Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Արցախի ԱԺ պատգամավորները մտադիր են առաջիկայում ԱԺ նիստ հրավիրել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի ԱԺ պատգամավորները մտադիր են առաջիկայում ԱԺ նիստ հրավիրել: Արցախի պատգամավորների շրջանում արդեն իսկ կոնսենսուս կա այս մասին, իսկ թե երբ տեղի կունենա նիստը, դեռ հստակեցված չէ. քննարկումներ են գնում:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ օրակարգային հիմնական հարցը ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցն է լինելու, ինչի մասին «Ժողովուրդ» օրաթերթը դեռ փետրվարի 2-ին էր գրել: Գրել էինք, որ 2023թ.-ի մարտից արցախցիների աշխատավարձերից պահվող գումարները չեն փոխանցվել կենսաթոշակների կուտակային ֆոնդին, այլ ուղղվել են անհայտ ինչ-որ ծախսերի: Ահա այս առիթով Արցախի պատգամավորները մտադիր են քննիչ հանձնաժողով ստեղծել, որպեսզի պարզեն՝ ինչին են ուղղվել քաղաքացիների կուտակային գումարները, և ով է դրա պատասխանատուն: Քննիչ հանձնաժողովի հարցն առաջիկայում կայանալիք նիստին կքննարկվի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։